Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՃՏՊ-ների քանակն ավելացել է, սակայն նվազել է դրանց ծանրության աստիճանը»

«ՃՏՊ-ների քանակն ավելացել է, սակայն նվազել է դրանց ծանրության աստիճանը»
25.06.2013 | 15:59

Այս տարի ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը զգալիորեն ավելացել է: Միայն անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ՃՏՊ-ի հինգ պատահար. հինգ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այսօրվա հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշեց, որ թեև ՃՏՊ-ների քանակն ավելացել է, սակայն նվազել է դրանց ծանրության աստիճանը, և դա արագաչափ սարքերի և խաչմերուկներում տեսախցիկների առկայության շնորհիվ է:

Նա տեղեկացրեց, որ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է 396 ճանապարհատրանսպորտային պատահար, որը 54-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ վերջինիս ներկայացրած վիճակագրության, ՃՏՊ-ների հետևանքով վիրավորվել է 511 մարդ: Այս ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, 56-ով ավելի է, զոհվել է 21 մարդ, նախորդ տարի զոհերի թիվը եղել է 24:

Անդրադառնալով Հայաստանում արագաչափ սարքերի տեղադրմանը, Ա. Խաչատրյանն ասաց, որ մինչև տարեվերջ դրանց թիվը կհասնի 105-ի: «Նախատեսվում է անընդհատ ավելացնել արագաչափերի և տեսախցիկների թիվը՝ երթևեկության որակը բարելավելու համար: Խաչմերուկներում տեղադրվող տեսախցիկների թիվը նախատեսվում է հասցնել 80-ի»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ արագաչափ սարքերի և տեսախցիկների գործարկումից հետո դրական մեծ տեղաշարժեր են արձանագրվել:

«Կարծում եմ, որ բոլորն են համոզվել, որ դրանց գործարկումը հեշտացրել է վերահսկողությունը երթևեկության նկատմամբ և միայն դրական արդյունքներ են արձանագրվել»,- ասաց նա, հավելելով, որ արագաչափ սարքերը տեղադրվում են ամբողջ հանրապետության տարածքում, իսկ խաչմերուկներում տեղադրվող տեսախցիկները՝ միայն Երևանում::

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ